Lorem ipsum dolor amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor massa. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus.

Baker

Follow Us:

Մեր մասին

Համաշխարհային բրենդների պաշտոնական մատակարարաը Հայաստանում

«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ. Սերգեյ Մարտիրոսյանի կողմից և շուրջ 16 տարի հանդիսանում է հայկական շուկայի առաջատար մատակարար ընկերություններից մեկը:

«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն հանդիսանում է այնպիսի հանրահայտ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են Mondelez International, Jacobs Douwe Egberts, Europe Foods (Barcelona, España), Lote Chilsung Beverage Co. LTD:

Դարձեք մեր գործընկերը

 

Սկսեք ձեր քաղցր ուղևորությունը Marseral-ի հետ

Մեր ապրանքները

Շոկոլադ

Պարգևելով Ձեզ մեր շոկոլադների հարուստ, ուրախ և կենդանի բույրերը՝ Դուք ականատեսն եք դառնում մեր համերի և բաղադրատոմսերի կատարելագործման երկար տարիների աշխատանքին։

Սուրճ

Թարմ եփված սուրճի գոլորշին նուրբ բույրով կշոյի Ձեր քիթը և ակնթարթորեն կարթնացնի Ձեզ։

Թխվածքներ

Խրթխրթան և նրբահամ թխվածքաբլիթները կվերածեն Ձեր ընդմիջումը համեղ, անմոռանալի ու բազմերանգ համտեսի։

Մեր ծառայությունները

Բեռնափոխադրում

Այստեղից է սկսվում մեր առաքելությունը։ Արդեն իսկ պատրաստի արտադրանքը մենք տեղափոխում ենք Հայաստան այնպիսի վիճակում, ինչպիսին նրանք ի սկզբանե էին։

Պահեստավորում

Արտադրանքի պահպանումը սպառման ողջ գործընթացի կարևորագույն օղակն է։ Մեր պահեստներում ապահոված են բոլոր ստանդարտներին համապատասխան պահպանման պայմաններ։

Դիստրիբուցիա

Մենք ընտրել ենք կատարելագործման ուղին։ Ոլորտի գիտակների կողմից մշտապես իրականացվող վերապատրաստումները երաշխավորում են ապրանքների մատակարարման բարձր մակարդակ։

Մերչնդայզինգ

Մեր գործընկերները մեր դեմքն են հանրության աչքում։ Գործընկերների հանգամանալից ընտրությունը տալիս է մեզ վստահություն՝ վաճառքի կետերում մեր արտադրանքի պատշաճ և գեղեցիկ ներկայացման հարցում։

Oval 2

Մենք հպարտ ենք, որ տարիների ազնիվ ու պատասխանատվությամբ կատարված աշխատանքի շնորհիվ ձեռք ենք բերել հուսալի գործընկերներ, ինչի արդյունքում մեր կողմից մատակարավող ապրանքները հասանելի են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում:

 

ՍԵՐԳԵՅ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ/Գլխավոր տնօրեն և Հիմնադիր

12
ԲՐԵՆԴԵՐ
579
ԱՊՐԱՆՔՆԵՐ
20
ԵՐԿՐՆԵՐ

Mondalez International

Ճիշտ Արված Ընդմիջում

Mondelez International-ը սնեքերի արտադրությամբ զբաղվող միջազգային ընկերություն է, որի զուտ հասույթը 2017 թվականին կազմել է 26 միլիարդ դոլար: Ընկերությունը աշխարհի ավելի քան 90,000 աշխատակից ունի, իսկ արտադրանքները ներկայացված են 160 երկրներում:

Logo_JDE

Jacobs Douwe Egberts

Սուրճ յուրաքանչյուր բաժակի համար

Ավելի քան 265 տարի այս ընկերությունը մի տանիքի տակ է առել աշխարհում ամենահայտնի սուրճի ապրանքանիշերին, ինչպիսիք են Jacobs, Tassimo, Moccona, Senseo, L’OR, Douwe Egberts, Super, Kenco, Pilao և Gevalia:

Logo_JDE

Lotte Chilsung Beverage Co.

Առողջ և Հարգված Ընկերություն

1950 թ.-ին Lotte Chilsung Beverage Co., Ltd.- ն իր գործունեությունը սկսեց որպես զովացուցիչ ըմպելիքների կորեական արդյունաբերության առաջատարներից մեկը: Lotte Chilsung- ը ձգտում է աճել՝ դառնալու «առողջ և հարգված ընկերություն», որը նպաստում է իր հաճախորդների՝ առողջ և երջանիկ կյանքի բարելավմանը «ջրի» միջոցով, որը բոլորիս համար ամենակարևոր անհրաժեշտությունն է:

Մեր բրենդները

Դարձեք մեր
Գործընկերը

Մենք հրավիրում ենք մեծածախ և մանրածախ առևտրային կազմակերպություններին, առևտրի կենտրոններին և քաղցրավենիքի վաճառքով զբաղվող բոլոր ընկերություններին դառնալու մեր գործընկերը։ Marseral-ի կողքին համաշխարհային սեր և պահանջարկ վայելող լավագույն ապրանքնիշերը կդառնան Ձեր հաջողության ոսկե այցեքարտը։
Marseral-ի հետ համագործակցության վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար էջի ստորին մասում կարող եք լրացնել անհրաժեշտ դաշտերը։ Մեր ներկայացուցիչը կարճ ժամկետներում կապ կհաստատի Ձեզ հետ։