Lorem ipsum dolor amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor massa. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus.

Baker

Follow Us:
Title Image

Մեր մասին

Մարսերալի մասին

Համաշխարհային բրենդների պաշտոնական մատակարարը Հայաստանում

 

«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ. Սերգեյ Մարտիրոսյանի կողմից և շուրջ 16 տարի հանդիսանում է հայկական շուկայի առաջատար մատակարար ընկերություններից մեկը:
«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն հանդիսանում է այնպիսի հանրահայտ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են Mondelez International, Jacobs Douwe Egberts, Europe Foods (Barcelona, España), Lote Chilsung Beverage Co. LTD:

Տարիներ շարունակ մենք հայաստանյան սպառողի համար ապահովում ենք Ալպեն Գոլդ, Բարնի, Միլկա, Պիկնիկ, Յուբիլեյնոյե, Օրեո, Տուկ, Դիրոլ, Հոլլս, Յակոբս, Գալինա Բլանկա և այլ աշխարհահռչակ ապրանքանիշերի որակյալ ապրանքների ներկայությունը հայաստանյան շուկայում:
«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ողջ տարածքում, ունի գրասենյակներ Գյումրիում և Վանաձորում, ավելի քան 150 աշխատակիցներ: Մեր թիմը տիրապետում է ինչպես խոշոր առևտրային ցանցերի, այնպես էլ ոչ ցանցային խանութների հետ աշխատելու նշանակալի փորձին և ձևավորված արդյունավետ մեթոդներին: Մեր զարգացման ու կայունության գրավականը նաև ձևավորված փորձի ու նորարարությունների համադրումն է ու դրանց կիրառումը պրոֆեսիոնալների կողմից:

«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն ընդգրկված է խոշոր հարկատուների առաջին հարյուրյակի ցանկում, իսկ 2016թ. Ազգային բիզնես վարկանիշների միության կողմից վիճակագրական վարկանիշային դասակարգման աղյուսակում արժանացել է ՎԱՐԿԱՆԻՇԻ ՈՍԿԻ մրցանակի՝ ՀՀ ձեռնարկությունների մեջ «Արտադրության արդյունավետություն» անվանակարգում: Վարկանիշները հաշվարկվել են՝ հիմնվելով ՀՀ տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջե կատարված հարկերի և այլ պարտադիր վճարների մասին հաշվետվությունների, հաշվարկների, տեղեկությունների և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի վրա:
Ընկերությունը պարբերաբար իրականացնում է նաև սոցիալական և բարեգործական ծրագրեր:

Մեր նպատակն է լինել աշխարհին Հայաստանը ըստ արժանվույն ներկայացնող ազնիվ, կայուն ու հուսալի գործընկեր, գրավիչ գործատու և անընդհատ զարգացող բիզնես միավոր: